Կարևոր խորհուրդներ բոլոր զույգերին

Մեզանից շատերը ցանկանում են ունենալ կյանքի ընկեր և ծերանալ ինչ-որ մեկի հետ, բայց ներկայումս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամուսնության մակարդակը գնալով նվազում է, ինչը մեզանից շատերին ստիպում է մտածել, որ երկարատև հարաբերությունը առասպել են կամ պարզապես անհնար է ունենալ։ Այնուամենայնիվ, դա ամենևին էլ ճիշտ չէ: Սերը և հարաբերությունները բարդ են, բայց կան գործնական և հեշտ ռոմանտիկ խորհուրդներ, որոնք մենք կարող ենք գործի դնել, որպեսզի պահենք հարաբերությունները։
Եվ այսպես. Միշտ մի փոքր երազանք կամ ցանկություն ունեցեք Ձեր մեջ և կիսեք մտքերն իրար հետ. Մտքերի փոխանակումը Ձեզ հույս է տալիս միասին մտածել նույն նպատակի մասին: Մտածեք ուղևորության համար գումար խնայելու կամ նոր արկածների մասին: Բոլոր պարագաներում, հույսերի և երազանքների փոխանակումը դրական միջոց են Ձեզ իրար կապելու և երջանկացնելու համար:

Մի անցկացրեք 24 ժամ միասին, որպեսզի չկորցնեք Ձեր ինքնուրույնությունը. Եթե ​​մենք անցկացնում ենք մեր զուգընկերոջ հետ ունեցած ամբողջ ազատ ժամանակը, հնարավոր է, որ մենք կորցնենք մեր ինքնուրույնությունը։ Մտածեք պեդիկյուր ձեռք բերելու, ընկերուհու հետ սուրճ կամ մայրիկի հետ օրվան անցկացնելու մասին: Մենք պետք է առանձին ժամանակ նույնպես անցկացնենք։ Այդ կերպ Դուք հնարավորություն կունենաք բաց թողնել ձեր զուգընկերոջը, լիցքավորվել և ավելի թարմ վերաբերմունքով վերադառնալ նրա մոտ։ Նախապատրաստեք փոքր անակնկալներ Ձեր սիրելիի համար. Հարաբերության առաջին ամիսներից հետո հույզերն ավելի սովորական են դառնում, և Դուք սկսում եք ընտելանալ Ձեր զուգընկերոջը: Դա չի նշանակում, որ այլևս չեք սիրում նրան, ուղղակի ժամանակի ընթացքում ավելի կայուն եք դառնում հույզերն արտահայտելիս: Բայց սա չի նշանակում, որ չպետք է նրան ուրախացնեք, թեկուզ պարզ անակնկալներով։ Ինչ֊որ հատուկ բան անել պետք չէ, ուղղակի գնեք ֆիլմի տոմսեր կամ առաջարկեք միասին անցկացնել երեկոն ինչ֊որ հետաքրքիր վայրում։ Այս ձևով և՜ Ձեր հարաբերությունները չեն տուժի և Դուք ավելի հետաքրքիր ժամանակ կանցկացնեք միասին։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կարևոր խորհուրդներ բոլոր զույգերին