Ձեր քայլելու ձևը բնորոշում է Ձեր հոգեվիճակը և կարող եք Ձեր քայլելու ոճով թիրախ դառնալ հանցագործի համար

Եվ այսպես.Արագ քայլք. Արագ քայլելը թույլ նյարդեր ունեցող մարդու նշան է: Սա նշանակում է, որ այս մարդը անհանգստացած է ինչ-որ բանով և անուշադիր է շրջապատի հանդեպ: Ավելի լավ է միջին տեմպերով քայլել քան արագ քայլել և շտապողականություն ցույց տալ։ Արագ քայլելով կարող եք այնպես անել, որ հանցագործը մտածի Դուք անփույթ եք և կարող է Ձեզ վրա հարձակվել։ Ոչ շտապ, բայց նաև ոչ ուղիղ քայլք. Կռացած կամ ծուռ մեջքը բացահայտում է ամաչկոտ և թույլ մարդուն: Իսկ ուղիղ մեջքը, քառակուսի ուսերը կդարձնեն Ձեզ ավելի ինքնավստահ։ Այնպես, որ եթե չեք ցանկանում հանցագործները Ձեզ մոտենան, եղեք ինքնավստահ։ Ականջակալներով քայլել. Այս դեպքում Դուք չեք լսում, թե ինչ է Ձեր շրջապատում կատարվում։ Սա կօգնի հանցագործին հարձակվել ձեզ վրա: Դրանից խուսափելու համար կարգավորեք ականջակալների ձայնը, որպեսզի համոզվեք, որ լսում եք ձեր շուրջը եղած ամեն ինչ: Ըստ հետազոտողների, հանցագործները հիմնականում վախենում են վիրավորվելուց կամ բռնվելուց: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի խուսափեն ուշադրությունից և աղմուկից: Լավագույն բանը, որ մենք կարող ենք անել ինքներս մեզ պաշտպանելու համար, ստիպել նրանց հավատալ, որ մենք հեշտ թիրախ չենք և կարող ենք մեզ պաշտպանել։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ձեր քայլելու ձևը բնորոշում է Ձեր հոգեվիճակը և կարող եք Ձեր քայլելու ոճով թիրախ դառնալ հանցագործի համար