Մազերին ծավալ հաղորդելու և արագ աճին խթանելու միջոցներ

Մեր մազերը, ինչպես մեր մարմնի յուրաքանչյուր մաս, հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունեն: Բարակ և վնասված մազեր ունենալը կարող է շատ բան բացահայտել մեր առողջության մասին ՝ բժշկական վիճակից մինչև սննդակարգի վատ սովորություններ: Ծավալ ավելացնելու մի քանի եղանակներ կան, որոնք նաև օգնում են մեր մազերին առողջ և արագ աճեցմանը: Քնել մազերը կոս արած. Ձեր մազերին ծավալ տալու ամենահեշտ ձևերից մեկը քնելուց առաջ կոս անելն է: Լվացեք Ձեր մազերը հենց քնելուց առաջ և կոս արեք: Այս եղանակով Ձեր մազերը կչորանան գիշերը, իսկ հաջորդ առավոտ վեր կենալիս նկատեք կրկնակի ծավալ և ալիք:

Ծավալ հաղորդելու համար խառնեք ժելատինը եթերայուղով. Ժելատինը իր մեջ սպիտակուցներ է պարունակում։ Խառնել ջուրը, ժելատինը և մի քանի կաթիլ եթերայուղը, այնուհետև քսեք խառնուրդը Ձեր մազերի վրա և մերսեք։ Սպասեք մի քանի րոպե և լվացեք սառը ջրով: Դիմակը ձվով և մածունով. Ձվերը հարուստ են սպիտակուցով, բիոտինով և B12 վիտամիններով, որոնք բոլորն էլ անհրաժեշտ են և դրանք օգտագործում են բարակ և յուղոտ մազերը ամրացնելու համար: Ձեր մազերը ձվով լվանալու գաղափարը կարող է սկզբում տհաճ թվալ, բայց դրա արդյունքն ուղղակի կզարմացնի Ձեզ։ Վերցրեք մի քանի ձվեր և խառնեք դրանք մածունի հետ, խառնուրդը քսեք Ձեր մազերի վրա և թողեք այն մի ժամ կամ ավել։ Դրանից հետո կարող եք լվանալ Ձեր մազերը, չորացնել այն և վայելել արդյունքը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մազերին ծավալ հաղորդելու և արագ աճին խթանելու միջոցներ